Armenia

Սա Ռուսաստանին հավատարմության խնդիր չէ, պետական մտածողության խնդիր է

Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը

Պարոն Մելքումյան, Դուք ևս անդրադարձել եք հայռուսական հարաբերություններին՝ կարևորելով դրանք։ Նախօրեին էլ Գագիկ Ծառուկյանն էր հայտարարություն տարածել։ Ինչո՞ւ եք անընդհատ վերահաստատում Ձեր նվիրվածությունը, սերը Ռուսաստանի իշխանություններին։ Ինչո՞ւ է այդպիսի անհրաժեշտություն առաջացել։

Ես բազմիցս ասել եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները որևէ կերպ չենք կապում ո՛չ այսօրվա, ո՛չ երեկվա, ո՛չ էլ վաղվա երկու երկրների իշխանությունների հետ։ Այսինքն հայտնի է, որ հայ-ռուսական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, այդտեղ որևէ արտառոց բան չկա, և արհեստական ինչ-որ մեսիջներ ուղարկել, ինչ-որ բաներ փորձել շահարկել, դա տեղին չենք համարում: Մենք ասում ենք, որ նաև երկու երկրների ժողովուրդների մոտ ո՛չ հոգեբանական, ո՛չ գոյապահպանական, ոչ մի կարգի մեսիջ չկա։ Հայերը հարգված են Ռուսաստանում, ռուսները հարգված են մեր հանրապետությունում։ Մենք այստեղ պետք է հաշվի առնենք նաև մեր ինտեգրացիոն բոլոր կապերը և՛ անվտանգության համակարգում, և՛ տնտեսական, և՛ միգրացիոն-աշխատանքային, և՛ ԵԱՏՄ ընդհանուր միության մեջ գտնվելու։ Ռուսաստանը մեր ամենամեծ գործընկերն է և նաև ստրատեգիական դաշնակիցը, այսինքն ես մի բաղադրիչի հետ չեմ կապում մեր հարաբերությունները, ոչ էլ օրվա իշխանությունների հետ ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ։ Ես նշում եմ, որ արհեստական մեսիջներ սերմանելը չգիտեմ ում շահերին ծառայելով, դա նշանակում է ինչ-որ կոնկրետ ուժեր կամ կոնկրետ մարդիկ չգիտեմ ինչ նպատակ են հետապնդում, որն անհասկանալի է։ Ուղղակի մենք մեր մտահոգությունն ենք հայտնում և ասում ենք, որ դա չի լինելու, չի ստացվելու։ Ինչ-որ որևէ նվիրվածության խնդիր բացարձակ չկա այստեղ։

Գագիկ Ծառուկյանը իր հայտարարության մեջ նշում էր, որ ամեն ինչ կանի՝ կանխելու հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները, նաև ռուսական ռազմակայանի մասին էր խոսում: Ինչո՞ւ էր պետք հավատարմության մասին նորից խոսել:

Չեմ համարում, որ հավատարմության որևէ խնդիր կա։ Բացարձակ, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ մեր քաղաքական ուժը հավատարմության արտահայտություններ անելու ո՛չ կարիք ունենք, ո՛չ էլ դրանով է պայմանավորված հայտարարությունների բովանդակությունը։ Մենք ասում ենք այն, ինչ որ բխում է մեր ծրագրային դրույթներից։ Այո, մեր քաղաքական ուժի վեկտորը դա է, մենք հայ-ռուսական հարաբերությունները շատ կարևորում ենք: Մենք դա ոչ թե ինքնանպատակ ենք համարում, այլ կարևորում ենք, որովհետև գիտենք այդ հարաբերությունների նշանակությունը, ազդեցությունը Հայաստանի ժողովրդի, տնտեսության, սոցիալական վիճակի, անվտանգության վրա: Այսինքն արհամարհե՞նք։ Սա բացարձակ հավատարմության խնդիր չէ, ընդհակառակը, դա պետական մտածողության խնդիր է և կարծում եմ՝ առաջին հերթին մեզ է անհրաժեշտ, մեր պետությանը։ Նորից եմ կրկնում, պետական լուրջ մտածողության մարտահրավեր է դա, և շահարկել, ասել՝ դա ինչ-որ հավատարմություն է, մենք այդպիսի խնդիր չունենք հավատարմության ժեստեր անելու կամ չանելու։ 

Այնուամենայնիվ, Ծառուկյանը ասում է, որ կանի ամեն ինչ հակառուսական տրամադրությունների ստեղծման սադրանքները կանխելու համար։ Ի՞նչ պետք է անի և ի՞նչ տրամադրությունների մասին է խոսքը։

Մենք քաղաքական ուժ ենք և մեր զինանոցում կան քաղաքական պայքարով զբաղվելու բոլոր գործիքները։ Այնպես որ, խոսքը քաղաքական գործիքների մասին է, որոնք քաղաքական նիստուկացի մեջ ընդունված են: Եթե կլինի կոնկրետ էպիզոդ, նոր այդ դեպքում քաղաքական պայքարի կոնկրետ հակադարձումը իր գործիքներով կտեսնեք, այն, ինչ որ գործում է մեր պետության շրջանակներում, օրենքով սահմանված։ Չէ՞ որ մենք ամենամեծ ընդդիմադիր ուժն էնք։ Այսինքն և՛ խմբակցություն ունենք, և՛ կառույցներ ունենք տեղերում։ Այսինքն օդից ինչ-որ մի անձի փոքր կուսակցություն չենք, չէ՞։ Այսինքն այս առումով կարծում եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Վերջերս համախմբվեցիք ՀՅԴ-ի ու Հայրենիքի հետ, դիմեցիք ՍԴ։ Ռուսաստանի աջակցությունը կա՞ այս ամեն ինչում, թե ոչ։ Եվ Ռուսաստանը արդյոք հենց քաղաքական ուժերի միջոցով չի փորձում ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ։

Դուք պրովոկացիոն հարց եք տալիս. այն, ինչ մենք ասում ենք, դա չի նշանակում, որ մեր ներքին գործերին ինչ-որ խառնվելու կամ ներքին գործընթացներին միջամտելու մասին է։ Բացարձակ այդպիսի բան չկա։ Դա պատահական չենք ասում։ Օրինակ, ՍԴ-ի հետ կապված հարցերի հետ կապված, եթե չեմ սխալվում, փետրվարից սկսած անձամբ ես մի քանի անգամ խմբակցության անունից ելույթ եմ ունեցել: Եթե եղել է մի ելույթ, ընդունենք, որը կոնկրետ այդպես է ստացվել, ես եմ ելույթ ունեցել։ Ոչ մի միջամտելու նշույլ այդտեղ չի կարող լինել։ Մենք մեր տեսակետերն ենք հայտնում, որ երկրում չպետք է քաղաքական նպատակների իրականացման համար օրենքները, Սահմանադրությունը խեղաթյուրվեն և ոտնահարվեն։ Դա բացառված է, դա չպետք է լինի, որովհետև ամեն հաջորդ իշխանություն, մենք կգանք, ուրիշները կգան, թե ով կգա, նախորդի նկատմամբ այդպիսի բան կանի։ Այդպես չի կարող լինել, այդպես մենք պետություն չենք դառնա, երկիրը չի զարգանա:

Պարոն Մելքումյան, իսկ դուք 102-րդ ռազմաբազայի հետ կապված ունե՞ք դիտարկումներ։

Այդ հարցի շուրջ ժամանակ առ ժամանակ տարբեր ինչ-որ անհատներ, վերլուծաբաններ ինչ-որ մեկնաբանություններ են անում, ինչ-որ մտքեր են արտահայտում։ Ռազմաբազան իր տեղում է գտնվում, և այն մեր ընդհանուր անվտանգության համակարգի մաս է կազմում, իսկ ընդհանուր անվտանգությունը և ՀԱՊԿ-ի շրջանակներում է, և երկկողմանի, և հակաօդային պաշտպանության։ Դուք գիտեք ինչ համաձայնագրերի մեջ ենք մենք տեղավորված։ Դա էլ այդ համաձայնագրերի անքակտելի մասերից մեկն է կազմում։ Այնպես որ, դրա հետ կապված տարբեր խոսակցություններն ու շահարկումներն անտեղի ենք համարում։

Football news:

Ødegård prematurely returned to the real world of rental Sociedade
Arsenal and Roma are discussing the exchange of Torreira for diavar
The trained bear was brought to the dressing room of the Sakhalin Resident
De Ligt had shoulder surgery and will miss 3 months
Modibo – infected with coronavirus Barcelona player. The disease passes without symptoms
Lichtsteiner finished his career. The former Juve and Arsenal defender is 36 years old
Matuidi left Juventus. The midfielder will move to Inter Miami Beckham