Armenia

ՍԱՏՄ. Կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողների գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Տեսչական մարմնից հայտնում են, որ դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:

Երևանում ՍԱՏՄ տեսուչների մշտադիտարկումները սննդի շղթայում գործող կազմակերպություններում, արձանագրել են պատասխանատու և գրեթե անթերի պատկեր. դիտարկված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները Երևանում փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողներն առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Մարզերում դեռ շտկելու խնդիրներ կան:

ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է։


 

Football news:

Kroos on captains: Ramos is the best possible option
This is the first time Jorginho has not scored a penalty for Chelsea. Allison hit the first 11-yard shot for Liverpool
Mane scored twice for Chelsea at Stamford bridge. Only Coutinho and McManaman were able to do this
Tiago made his debut for Liverpool, replacing Henderson in the match against Chelsea
The referee after VAR removed Christensen for a foul on the main. This is the first red Chelsea in the Premier League since 2018
Barca defender of Modibo Interesting Everton, and Wolverhampton, Leicester and Benfica
Semedu for 40 million euros will move from Barca to Wolverhampton (ESPN)