Armenia
An article was changed on the original website

Սուրեն Պապիկյանը՝ Վայոց ձորի մարզպետի նշանակման շուրջ բարձրացված աղմուկի, ԱԱԾ-ի` մարզերում ստուգումներ անցկացնելու մասին

Սուրեն Պապիկյանը՝ Վայոց ձորի մարզպետի նշանակման շուրջ բարձրացված աղմուկի, ԱԱԾ-ի` մարզերում ստուգումներ անցկացնելու մասին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Երևանի մեգապոլիսի վերածվելու պրոցեսը կասեցվի և այն միջոցները, որոնք ուղղվում են Երևանի գերզարգացմանը, ուղղեն մարզեր։

«Կարծում եմ առաջնային քայլը պետք է լինի մայրաքաղաք Երևանին տրվող դոտացիայի մի զգալի բաժինը ուղղել մարզերին։ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հայացքը հենց դրան եմ ձգել և առաջիկայում, երբ կունենանք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն, ես այդ փաթեթը կտանեմ խորհրդարան», -ասաց նախարարը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ԱԱԾ-ն հասե՞լ է տեղական ինքնակառավարման մարմիններ։ Նախարարն ասաց, որ ԱԱԾ-ն դեռ չի հասել այդ կառույցներ, սակայն ԱԱԾ-ի գործողությունների մասին ինքը չէ, որ պիտի խոսի։ «Ես կարող եմ խոսել այն ամենի մասին, ինչը իմ իրավասությունների շրջանակներում է։ Որ համայնքներից բողոքներ եղել են, մեր արագ արձագանքման խումբը վարչական վերահսկողության վարչությունը տեղերում գնացել է։ Մի նման դեպք ենք ունեցել Նորակերտ համայնքում, որի նյութերն ուղարկվել է դատախազություն, հիմա քրեական գործ է հարուցվել դրա կապակցությամբ», -ասաց նախարարը։

Լրագրողները նրան խնդրեցին մեկնաբանել Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում Արագած Սաղաթելյանի նշանակումը, որը բավական մեծ քննադատությունների է արժանացել, բնակիչները հիմնավորումներ են պահանջում։

«Գիտեք, սա քաղաքական համաձայնության արդյունք է, և «Ծառուկյան դաշինք»-ի քվոտայով նշանակված մարզպետի մասին ենք խոսում, այլ անդրադարձ այս պահին չեմ կարող անել», -ասաց Սուրեն Պապիկյանը։

Համայնքների խոշորացումների հետ կապված էլ նա ասաց․ «Առաջին երկու փուլերի արդյունքներին ես գնահատական բազմիցս տվել եմ։ Մի փուլը կարծես թե անցել է հանրային լսումներով, դրան մասնակցել են հանրային սեկտորը՝ հասարակական կազմակերպությունները, որոնք դրանով զբաղվում են, նաև միջազգային տարբեր կազմակերպություններ և առաջին 18 համայնքների արդյունքները կարծես թե վատը չեն։ Իսկ երկրորդ փուլով տեղ է ունեցել խայտառակ մի բան, արհեստական համայնքներ են միավորվել, որը եղել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Սա անընդունելի եմ համարում ու վստահեցնում եմ, որ առաջիկայում Հայաստանում հնարավոր չեն այդպիսի համայնքային միավորումներ, որոնք տեղի կունենան առանց հանրային լսումների, առանց համայնքների կարծիքը հաշվի առնելու, չի լինի դա»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նախարարն, անդրադառնալով ավագանու անդամների կրթական ցենզի բարձրացմանը, նշեց, որ ավագանու ընկալումը նորօրյա Հայաստանում պետք է այլ լինի, ավագանու անդամը չպիտի դառնա համայնքապետի աշխատողը։

«Ավագանին չպիտի համայնքապետի կողմից առանձին վարձատրվի, շատ անգամ լսում ենք, լսել ենք , բնականաբար, հիմա եթե նման բաներ լսենք, պետք է դիմենք իրավապահներին»։

Նախարարը, պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կուսակցականացի նաև այն մարզերը, որտեղ մարզպետներ է նշանակում, ասաց․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հանդիսանում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հիմնական կրողը, գոնե մի զգալի հատվածը նախարարների և Հայաստանի Հանրապետության վարչապետը հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ։ Դե յուրե իշխանությունը պատկանում է մեզ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե զգալի մասով և, բնականաբար, չէր կարող չենթադրվել, որ մարզերում մենք կունենանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մարզպետներ։ Եվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խնդիր չունի ամեն գնով իշխանություն պահել, մենք խնդիր ունենք Հայաստանի Հանրապետությունում հաստատել օրինականություն, մենք խնդիր ունենք Հայաստանի Հանրապետությունում անցկացնել իրական, ժողովրդավարական ընտրություններ, և մեր առաջիկա անելիքները նպատակաուղղված են լինելու հենց դրան։ Այսինքն՝ մենք չունենք կարիք ստիպել մարդկանց, օգտագործել մարզպետին կամ կառավարության անդամին, օգտագործել մեր լծակները, բոլորին դարձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Եթե կան մարդիկ, որոնք ուզում են անդամակցել կուսակցությանը, ի սեր Աստծո, բայց դա չի կարող լինել վարչահրամայական եղանակով։ Սա ես բացառում եմ և ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Football news:

Lampard on 3-0 with Watford: a dry Win at home, three goals scored-Chelsea played very well
Pulisic on 3-0 with Watford: Chelsea needed this win. We are confident that we can get into the top 4
Rebic scored 9 goals for Milan in 11 Serie A matches
Mikel Arteta: getting Arsenal into the Champions League seemed impossible a few weeks ago
Бав Bayern won the gold double in Germany for the 13th time
Neuer provided an assist in the German Cup final with Bayer
Sarri about 4:1 with Torino: Juve had a false sense of security after a couple of goals