Armenia

«Սպանված աղավնին» բոլոր ժամանակների համար է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վերջերս «Արմավ» հրատարակչությունում լույս է տեսել «Դասական մատենաշար»-ի հերթական գիրքը` Նար-Դոսի «Սպանված աղավնին»։ Ինձ հետ զրույցում հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանն ասել է, որ այս մատենաշարն ունի մի շարք առանձնահատկություններ եւ գաղափարական լայն ընդգրկումներ, քանի որ մատենաշարով լույս են տեսնում այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ «Սպանված աղավնի», «Մանոն Լեսկո», «Տարաս Բուլբա», իսկ շուտով՝ «Երեսնամյա կինը», «Շագրենի կաշին»:

«Սպանված աղավնին» հուզիչ վեպ է սիրո եւ ողբերգական ճակատագրերի մասին։ Իրադարձությունները պատկանում են ժամանակի հակասական բարքերին ու դրանց դեմ մարդու հոգու ազատության պայքարին։ Կյանքի բազմաշերտ ընթացքը ամբողջացված է այս գրքում, որը պետք է ամեն գիտակից մարդ իր մեջ արմատավորի: Ապրելու ընթացքում շատ են լինում վայրիվերումներ, սակայն մարդու ճիշտ քայլերը լավագույնս կարող են ճիշտ ուղի բացել կյանքում:

«Առաքինությունները հնարել են մարդիկ, իրենց վատ ներքինը ծածկելու համար»,-այս գրքի կարեւորագույն մտքերից է: Առհասարակ, Նար-Դոսը սեր-ճակատագիր համատեքստում ընդգծել է կյանքի դառնություններին ժամանակի ընթացքում հարմարվելու կարեւոր նախադրյալը:

«Գրքերի աշխարհը բոլորովին այլ է: Չնայած այսօր շատերը նախընտրում են էլեկտրոնային տարբերակով ընթերցել տարբեր գրքեր, սակայն տպագիրը մնում է իր բարձրության վրա, քանի որ այլ զգացողություն է գիրքը ձեռքերով բռնելն ու կարդալը: Ինձ թվում է՝ այդպես գիրքը ներդաշնակվում է մարդու հոգու հետ»,- ասում է Ա. Քոչարյանը:

«Լռողները միշտ խելոք են լինում: Մինչեւ անգամ այն հիմարը, որ լռում է, խելոք է. կնշանակի` այնքան խելք ունի, որ հասկանում է, թե հիմար է, ուստի լռում է, որ ցույց չտա, թե հիմար է»,- անտիպ մտքերի խտացումով տարբերվող գրողի բանաձեւը կյանքի ճանապարհի խորդուբորդություններն են: Այսչափ հուզիչ պատմությունը, բազմաբովանդակ ասելիքով հարստացնում է մեր գրականության բազմադարյան էջերը:

«Արմավ» հրատարակչությունը մեծ ուշադրություն է դարձնում ցայսօր արդի ստեղծագործություններին, հետամուտ է հաստատուն գրականության պահպանման իր քայլերում: Մեր զրույցի վերջում Ա. Քոչարյանն ավելացրեց, որ առաջիկայում շատ ծրագրեր կան, որոնց բացն իսկապես զգացվում է, եւ ամեն ինչ կանեն, որ ընթերցասեր հանրությանն ապահովեն իրական գրքերով:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Football news:

Lacazette scored after a mistake by Robertson. The forward has 3 goals in 3 Premier League games
Roy Keane: for Solskjaer, the honeymoon at Manchester United is over, the pressure will grow. Need a trophy
Dembele was late for Barcelona training. Koeman demands to arrive at the base an hour before class
Chris Waddle: I Don't see Manchester City Winning the Premier League this season
Lewandowski and Kuizans laughed at rumors of a conflict in training
Kevin-Prince Boateng signed a contract with Monza Berlusconi until the end of the season
Ex-Manchester United player Raphael: van Gaal is one of the worst people I've worked with. I was told that he doesn't like Brazilians