Armenia

Թուրքիայի ներկայացուցիչը` ՄԱԿ-ի ԳՎ նախագահ

Թուրքիայի ներկայացուցիչը` ՄԱԿ-ի ԳՎ նախագահ

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքերն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 75-րդ նստաշրջանի նախագահ:

Այդ պաշտոնում առաջին անգամ է Թուրքիայի ներկայացուցիչ ընտրվել, գրում է Ermenihaber-ը։

Քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Առաջադրված միակ թեկնածուն եղել է Թուրքիայի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոզքերի անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն հավանություն ստանալու համար, սակայն, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել Թուրքիայի թեկնածուին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի նախագահ հաստատելու համար։

Բոզքերի թեկնածությանն աջակցել է ՄԱԿ անդամ 178 պետություն, 11-ը ձեռնպահ են մնացել, ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Թուրքիայի ներկայացուցիչը պաշտոնը կզբաղեցնի 2020թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2021թ․ սեպտեմբերը։

Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքերը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:

Football news:

Ramos scored 5 goals after the resumption of the season, 3 from penalties
Jurgen Klopp: Titles don't make players better. I don't like questions about dynasty and dominance
Xavi's new contract with al-Sadd has an option to leave for Barcelona
Lewandowski on winning the German Cup final: We showed that Bayern is the best team
Pep Guardiola: we are Happy to play in the Champions League with Real Madrid, the king of this tournament
Xavi has extended his contract with al-Sadd until the end of the 2020/21 season
Asensio is in the starting line-up for Real Madrid for the first time in 420 days