Armenia

Թուրքիայում ոստիկանները ձերբակալել են Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին

Թուրքիայի կառավարության կողմից Ստամբուլյան կոնվենցիայից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններից հետո երկրում պարբերաբար կանանց մասնակցությամբ բողոքի միջոցառումներ են տեղի ունենում։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ինչպես նախորդ մի քանի ակցիաների դեպքում, այնպես էլ նախօրեին Իզմիր քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների մի մասը ձերբակալվել է։

Նշվում է, որ ոչ այնքան մեծաթիվ ակցիայի մասնակիցները տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեմ բողոքելու համար հավաքվել են Իզմիրի Քոնաք շրջանի պողոտաներից մեկում։ Կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիային, սակայն, միջամտել են ոստիկանները՝ ձերբակալելով մասնակիցներից 16-ին։

Նշենք, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված այս կոնվենցիան առաջինը վավերացրել է Թուրքիան 2012թ. մարտի 12-ին: 2019թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության: Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։

Հայաստանը Ստամբուլյան կոնվենցիան չվավերացրած երկրների շարքում է:

Football news:

Koeman Pro 3:0 with Celta: Proud of the team. The results show that we are on the right track
Milan extended their unbeaten streak to 18 games by beating Rio Ave on penalties in the Europa League qualifier
Arteta on Manchester City in the League Cup: Arsenal are not very lucky with the draw. This is another test
Klopp about losing to Arsenal and Liverpool in the country of dreams, you have to score. Last pass failed
Muller held the UEFA ceremony in the stable. There had Neuer, Kimmich and Evangeliski
Liverpool 4 seasons in a row, cannot get past the 5th round of the League Cup and 2012 wins the tournament
Leno - first Arsenal goalkeeper in 8 years not to miss at Anfield