Armenia

Թրամփը 30 օր է տվել ԱՀԿ-ին բարեփոխման համար

Թրամփը 30 օր է տվել ԱՀԿ-ին բարեփոխման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի 30 օրում։ Այդ մասին Թրամփը գրել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյուսին հասցեագրված նամակում, որը ներկայացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Ըստ Թրամփի՝ իր աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ «անհաջող արձագանքը» կորոնավիրուսի պանդեմիային։

«Այդ ստուգումը հաստատել է լուրջ մտավախությունները, որոնց մասին ես խոսել եմ վերջին ամսում, և բացահայտել է մյուսները, որոնց պետք է արձագանքեր ԱՀԿ-ն, հատկապես տագնապալի է Չինաստանի կազմակերպության անկախ չլինելը»,- ասվում է Թրամփի նամակում։

ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից զգալի բարելավում է պահանջում։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ն շարունակում է առաջին տեղում լինել կորոնավիրուսով վարակվածների քանակով, որը 1․5 մլն-ից ավելի է։

Football news:

Casillas is almost not on the video in honor of Spain's victory at Euro 2012. Perhaps this is due to his promotion to the post of President of the FFI
Setien's future in Barca is under threat. The players don't support it
Trent on motivation: Ronaldo and Messi never relax. The more you win, the more you want to continue
Conte on criticism: attack me, Not the club or my players. There are people who want to see the glass half empty
Ancelotti on Everton: we are Happy to qualify for the Europa League
Christophe Dugarry: Setien is simply incompetent. I'm sure he has nothing against Griezmann
Sane went to Manchester City because of Guardiola, and now he is going to Bayern because of him. Why so?