Armenia

Թրամփը խոստովանել է, որ հրահանգել է ռուսական կառույցի վրա կիբերհարձակում կատարել

Թրամփը խոստովանել է, որ հրահանգել է ռուսական կառույցի վրա կիբերհարձակում կատարել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում առաջին անգամ խոստովանել է, որ 2018-ին հրահանգել է գաղտնի կիբերհարձակում սկսել որպես «թրոլլերի գործարան» (ինտերնետում ֆեյքեր, տրոլինգ ու կազմակերպված տեղեկատվական գործողություններ կատարող կառույց) հայտնի ռուսական Ինտերնետ հետազոտությունների գործակալության վրա։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքն է արտոնել կիբերհարձակումը՝ Թրամփն ասել է․ «Դա ճիշտ է»։

Ըստ թերթի, նշված գործակալությունը 2016-ին ու 2018-ին միջամտել էր ԱՄՆ ընտրություններին՝ տեղեկատվական գրոհներ կատարելով։

Թրամփը նշել է, որ նախորդ նախագահ Բարաք Օբաման իմացել է ռուսական գործակալության գործունեության մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել՝ հուսալով, որ ընտրություններում կհաղթի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը։

Թրամփը պարզաբանել է, որ հրահանգ է տվել գրոհ սկսել ընտրություններին ՌԴ միջամտության մասին հետախուզության տվյալների հիման վրա՝ հարված հասցնելով դրա կիբերնետիկ հնարավորություններին։

Սանկտ Պետերբուրգում գործող Ինետրնետ հետազոտությունների գործակալությունը համարվում է այն ընկերություններից մեկը, որն ազդում է հասարակական կարծիքի վրա սոցցանցերում՝ ի շահ Կրեմլի։ ՌԴ իշխանությունները բազմիսց են հերքել իրենց միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին 2016-ին։ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունն այդ հարցի շուրջ ավարտվել է 2019-ի մարտին։ Նա հայտնել էր նախընտրական արշավին միջամտելու ՌԴ ներկայացուցիչների որոշ փորձերի մասին, սակայն, ոչ մի ապացույց չներկայացրեց, որ Թրամփի նախընտրական շտաբի և ռուսական կողմի միջև գործարք է եղել։

Football news:

Barcelona refused to sell for 60 million euros Trinca u, bought from Braga for 31 million. The club count on him
Chelsea will compete with Everton for Regilon. Real Madrid is ready to sell him
Espanyol asked La Liga to cancel the flight. The Catalans have been in the relegation zone since the fifth round
Inter have not yet decided on Conte's future. Everything will be decided after the Europa League
Haji resigned as Viitorul's coach
Karim Benzema: Ronaldo's Game made me love football
Sanchez will break his contract with Manchester United and leave for Inter for free. It will receive 7 million euros a year