Armenia

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ (100 հազ․դոլար) սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք սոցիալական ծրագրերի իրակնացմանը

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամի չափով սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրին։ Սույն սոցիալական համագործակցության համաձայնագիրըստորագրվեց Վարդենիս համայնքի համայնքապետ Արամ Մելքոնյանի և «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի կողմից, որին ներկա էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մասնավորապես 420 մլն դրամ արժողությամբ պետական սուբվենցիոն ծրագրերը ենթադրում են Վարդենիս համայնքի կենտրոնական փողոցների 2 կմ երկարությամբ հիմնովին ասֆալտապատում, կենտրոնական 5 մեծ փողոցների մայթերի հիմնանորոգում և եզրաքարերի տեղադրում, Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու հիմնանորոգում և կանաչապատում, Վարդենիսի թվով 43 բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների և պատուհանների տեղադրում, Վարդենիս քաղաքի նրբանցքների բարեկարգում, համայնքի կենտրոնական փողոցների կանաչապատում:

Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր «Ռեսուրսներն հանուն բարեկեցության» սոցիալական ծրագրի շրջանակում՝ ռեգիոնի չորս դպրոցներում և մանկապարտեզում իրականացրեց գազատարի անցկացման և ջեռուման համակարգերի կառուցման լայնամասշտաբ ծրագիր։
Ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարզի հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների ապահովեց սննդամթերքով, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց բնակչության թիրախային խմբերին (հաշմանդամություն ունեցող երեխաներին, վետերաններին, զոհված զինծառայողների ընտանիքներին), ինչպես նաև բուժաշխատողներին՝ իրենց մարդասիրական արարքների և համավարակի դեմ պայքարի համար։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գործատուն է․ Սոթքի հանքում աշխատում է մոտավորապես հազար մարդ։ Ընկերությունը կատարում է օրենքով սահմանված բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները: Ընկերությունն ավանդաբար իրականացնում է սոցիալական և բարեգործական ծրագրեր իր ներկայության մարզերի (Գեղարքունիք և Արարատ) համայնքներին աջակցելու համար: 2019-20 թվականների համար նախատեսված ընկերության սոցիալական բյուջեն գերազանցում է մեկ միլիոն դոլարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Football news:

Ivan Perisic: it was an incredible Year in Bayern. I took three trophies and played in a great team
Leicester can rent Germany defender TA from Bayer. Compensation - 40 million euros
Kevin de Bruyne: would Prefer to score 5 goals and give 5 assists for the season, but win the Premier League
Javi Martinez leaves Bayern Munich. He won the treble twice with the club
Roma received a technical award for a childish mistake-they did not include a 23-year-old player in the adult application. The General Secretary of the club has already quit
The ball with children's drawings will be played in the match for the UEFA super Cup
Barcelona earned the most in the season - 840.8 million euros. Real Madrid - second, Manchester United - third