Armenia

Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովը ներկայացրել է 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ամփոփ տեղեկատվություն: Նկատենք, որ հաշվետվության մեջ արձանագրվում է, որ ամբողջ աշխարհը շարունակում է կրել համավարակի արագ տարածման բացասական հետեւանքները: Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։ Այսպիսով, ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով. 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել էր 179 ծրագրերի իրականացում 46 պետական մարմինների պատասխանատվության ներքո: Փաստացի միջոցներ են օգտագործվել նախատեսված ծրագրերից 168-ի շրջանակներում: Ծրագրերի շրջանակներում նախատեսված 877 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել են 698-ը կամ 79.6%-ը: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 765.6 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 82.6%-ը: Շեղումը կազմել է 161.2 մլրդ դրամ, որը հիմնականում արձանագրվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ՀՀ պաշտպանության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի եւ ՀՀ առողջապահության նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել է պետական բյուջեի 8 ծրագիր՝ նախատեսված 11-ի փոխարեն: Ծախսերը կազմել են շուրջ 7.7 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 56.3%-ը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ՝ ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովման նպատակով, որը կազմել է կիսամյակային ծրագրի 85.8%-ը: 2019 թվականի առաջին կիսամսյակի համեմատ՝ ՀՀ Ազգային ժողովի ծախսերը նվազել են 5.4%-ով կամ 112.1 մլն դրամով: Իսկ, ահա, ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ձեռք է բերվել 60000 բժշկական հավաքածուներ, 230.000 հատ պաշտպանիչ բժշկական պարագաներ, կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով 102 հատ առողջապահական սարքեր։ Ամբողջությամբ օգտագործվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ հանրային առողջապահական ծառայությունների համար նախատեսված միջոցները, որոնք կազմել են 842.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տվյալ ծրագրի ծախսերն աճել են 9.9 անգամ կամ 8.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված միջոցառումների ֆինանսավորմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Football news:

Gotze on the wrong decision to return to Borussia: Things didn't go as I expected
Fans thought it was absolutely sensational that a football player could get on a train. And partly because he could read. Norwegian from the Premier League destroys myths
Paolo Maldini: Zlatan is an ageless all - rounder who always decides the outcome of the match
Suarez wept at a farewell press conference in Barca
Lukaku on 2:3 with Sevilla in the Europa League final: It was a difficult moment. I haven't spoken for 4 days
Di Maria about Messi's desire to leave Barca: immediately wrote to him on instagram, how PSG will play with him
Paul Parker: Maguire is the captain of Manchester United only because of his $ 80 million price tag