logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo logo
star Bookmark: Tag Tag Tag Tag Tag
Armenia

«Վանեցյանը թող հավաքի նախկին թալանչիներին իր շուրջը եւ համախմբի, «պատիվ ունեմի» փոխարեն ստեղծի «Թալան ունեմ» կուսակցություն». Սիսակ Գաբրիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հավակնո՞ւմ է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դառնալու Հայաստանի ընդդիմադիր քաղաքական բեւեռի ներկայացուցիչ ու քաղաքականություն մտնելու: Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Չգիտեմ, հավակնո՞ւմ է, թե՞ չի հավակնում: Թող հավակնի, ես հո չեմ կարող իրեն արգելել, եթե կարծում է, որ ինքը արդեն էդքան կա, իր հեղինակությունը դեռ էդքան մնացել է, ուրեմն թող հավակնի: Դաշտը բաց է, թող ստեղծի ընդդիմադիր բեւեռ, թող հավաքի նախկին թալանչիներին իր շուրջը եւ համախմբի, գուցե «պատիվ ունեմի» փոխարեն ստեղծի «Թալան ունեմ» կուսակցություն, հայտ ներկայացնի, շարունակի 2023-ի ընտրություններին մասնակցել հենց էդ կարգախոսով: Հաշվի առնելով նախկին թալանչիների քանակն ու իրենց շրջապատը՝ մի քանի հազար ձայն կհավաքի: Չգիտեմ դա տոկոսային կետով ինչքան կլինի, բայց «Թալան ունեմ» կուսակցությունը, կարծում եմ, վատ չի լինի, հաշվի առնելով իրենց շրջանակը՝ էդ մարդկանց բնորոշ է այդ անվանումը»:

Հարցին՝ մեդիայում անընդհատ հանդիպում ենք Վանեցյանի բարձր վարկանիշի մասին լուրերի, որ նա Փաշինյանից հետո երկրորդ տեղում է եւ դրանով է նաեւ հայտ ներկայացնում՝ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Եթե Փաշինյանից հետո երկրորդ տեղում է, թող ընդդիմադիրները մտածեն: Չեմ կարծում, որ այդպես է: Պետք է հասկանանք, թե ով էր Արթուր Վանեցյանը: Եթե 2018-ի հունվարին հարցնեինք քաղաքացիներին, գուցե ամբողջ հանրապետությունում մի քանիսը  ճանաչեին իրեն: Եթե հեղափոխությունից հետո իրեն տրվեց այդ հնարավորությունը եւ հայտնի դարձավ…այնպես չի, որ գործեր չի արել, ես չեմ ուզում նսեմացնել ամբողջությամբ իր աշխատանքը, բնականաբար, եղել են կարեւոր բացահայտումներ, բայց ողջամիտ կասկած կար քաղաքացիների մոտ, որ ինչու այդ բացահայտումները, երբ գալիս  հասնում են որոշակի շրջանակի մոտ, կամ աչքփակոցի է լինում, կամ թեթեւ շրջադարձ է լինում եւ պատահաբար էդ քաղաքացիները, օրինակ, քննիչներից ավելի շուտ են իմանում, որ  գուցե հեսա մեղադրանք լինի եւ լքում են երկիրը: Էս ամեն ինչը քաղաքացիները շատ լավ հասկանում են, էս առումով, ինքը, կարծում եմ, այո, հեղինակություն ունի»:

Հարցին՝ այսինքն, Վանեցյանի մատը խա՞ռն է եղել, որ այդ գործիչներն իմացել են ու այսպես ասած փախել են երկրից՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Էդ այնպիսի ինֆորմացիա է, որ, օրինակ, ես, որպես ԱԺ պատգամավոր, չէի կարող տիրապետել եւ բնականաբար, ի պաշտոնե ինքը կարող էր էդպիսի ինֆորմացիա ունենալ ու շատ պատահականությամբ հենց էդ բոլոր անձնավորությունները, փոքր երկիր է, փոքր քաղաք է եւ բոլորն իրար ճանաչում են, ջրի երես է դուրս գալիս ու հասկանում ես, որ ինչ-որ կերպ իրար հետ կապված են եղել: Մեկը մանկության ընկերն է եղել, մեկի հետ գուցե բիզնես ճանապարհ անցած լինեն, մյուսի հետ ինչ-որ քաղաքական նկրտումներ ունեն: Եվ էդ ամբողջ շղթան որ հավաքես, կարելի էր «Թալան ունեմ» կուսակցություն ստեղծել եւ մասնակցել ընտրություններին: Իսկ եթե Վանեցյանը երկրորդ տեղն է ցանկանում հավակնել, կարծում եմ, պարոն Ծառուկյանը թող մտածի դրա մասին կամ պարոն Մարուքյանը»:

Պաշտոնազրկումից հետո Վանեցյանի վարքը հաշվի առնելով՝ ունի՞ սպայի պատիվ Վանեցյանը, թե՞ չունի՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ուղիղ ասեմ, կստացվի, որ ուղիղ վիրավորում եմ ինչ-որ անձի, չեմ ցանկանա վիրավորել: Ես մի անգամ ասել եմ, որ անկախ ամեն ինչից, ես կյանքիս որ փուլում հրաժեշտ կտամ էս քաղաքական թիմին, ընդհանրապես օրենսդիր մարմնին, ես միայն շնորհակալություն կհայտնեմ էս հնարավորության համար, գուցե որոշ ժամանակահատված ընդհանրապես չխոսեմ եւ ուրիշ ճանապարհով գնամ, որովհետեւ մեջքից դանակով հարվածելը ստորություն է պարզապես:  Ես այս քաղաքական թիմում եմ, բնականաբար բավականին տեղեկացված եմ թիմի բոլոր անդամների մասին, գիտեմ նրանց ուժեղ եւ թույլ կողմերը, եթե «վանեցյանոտ» մտածեմ, գիտեմ, թե որ ուղղությամբ կարելի է  հարված տալ, բայց ճիշտը հենց դա չէ եւ մեր քաղաքացիները շատ լավ գիտակցում են դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Themes
ICO