Armenia

Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք կա։ Պաշտոնական StopCov կայքի տեղեկություններով, համաճարակի բռնկումից ի վեր երկրում գրանցվել է 1306 վարակակիր, որից 1085-ն ապաքինվել է, 17 մահ է գրանցվել։

Կարանտինում 7635 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 334։

Կառավարության որոշմամբ կարանտինի և մեկուսացման պարտադիր ժամկետը երկրում կրճատվել է՝ սահմանվելով 14-ի փոխարեն 12 օր։

Նույն ժամկետն է սահմանվել ինքնամեկուսացման համար, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստան ժամանող բոլոր անձինք պետք է կորոնավիրուսի թեստ ներկայացնեն, որն արված կլինի ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում։ Դրանից հետո, այն անձինք, որոնք կարանտին չեն պահպանելու, պարտավոր կլինեն 12 օրվա ընթացքում յուրաքանչյուր 72 ժամը մեկ թեստ հանձնել։

Ընդ որում՝ օտարերկրյա քաղաքացիներն իրենք են վճարելու թեստավորման համար։ Բացառություն կկազմեն այն անձինք, ում առաջին թեստավորման ժամանակ կհայտնաբերվի G իմունոգլոբուլին։

Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողած երկրների ցանկում է։ Համավարակից հետո ԵՄ-ն իր սահմանները բացել է նաև վրացիների համար՝ հաշվի առնելով երկրում համաճարակային վիճակը։

Football news:

Gnabry scored a hat-trick against Schalke
Lewandowski scored for Schalke in their 10th Bundesliga game in a row. This is a League record
Gnabry scored the fastest goal in 18 years in the opening match of the Bundesliga
Manchester United have agreed a 5-year contract with Telles. It remains to be agreed with Porto
Sane made his debut for Bayern
Ronaldo posted a photo with the award for the best scorer from IFFHS: Happy to win 🇵 🇹 🇮 🇹 😀 💪 🏼
Godin will terminate his contract with Inter and move to Cagliari (Fabrizio Romano)