Armenia

WITSA-ն հպարտ է, որ Կարենին է շնորհել իր բարձրագույն մրցանակը. Իվոն Չուի ցավակցական ուղերձը

Կարեն Վարդանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից իր ցավակցությունն է հայտնել դաշինքի նախագահ Իվոն Չուն։

«Սիրելի՛ ընկերներ ու կոլեգաներ,

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) անունից անզոր եմ արտահայտելու այն խորին ցավը, որ զգացի մեր լավ ընկեր ու կոլեգա Կարեն Վարդանյանի մահվան լուրից։

Իմ անկեղծ ու խորին ցավակցությունն եմ հայտնում Կարենի ընտանիքին, սիրելիներին, ընկերներին ու կոլեգաներին։

Որպես Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) երկարամյա գործադիր տնօրեն՝ Կարենը համարվում էր «Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հայրը»։ Նրա նվիրումը սեփական երկրին, ՏՀՏ ոլորտին ու հատկապես երիտասարդներին ոգևորիչ էր, անջնջելի ու կհիշվի մեծ կարոտով։

WITSA-ն հպարտ է, որ 2019 թվականին հենց Կարենին է շնորհել իր բարձրագույն ու ամենահեղինակավոր՝ «WITSA’s Eminent Person’s Award» («Ականավոր անձանց մրցանակ»)  մրցանակը։ Այն շնորհվում է անհատների, ովքեր նշանակալի ներդրում ունեն մարդկության զարգացման գործում։ Նրա անունը կմնա պատմության մեջ մրցանակի այլ լուսավոր դափնեկիրների շարքում։

Կարենը մեծ մարդ էր ու հրաշալի, բարի անձնավորություն։ Նրա պակասը մեծապես զգացվելու է»։

«WITSA’s Eminent Person’s Award» հեղինակավոր մրցանակին Կարեն Վարդանյանից զատ տարբեր տարիների արժանացել են Նելսոն Մանդելան, Մայք Լազարատիսը, համացանցի ստեղծման ակունքներում կանգնած Ռոբերտ Խանն ու Վինտ Սերֆը:

 Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքն ամեն տարի անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի հիմնադիրն է: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 80 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը։

Կարեն Վարդանյանը կյանքից հեռացավ հուլիսի 10-ին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Վարդանյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։


 

Football news:

The head of the Belarusian Tribune was detained in Minsk. Max, we're with you
Karl-Heinz Rummenigge: FIFA is seriously thinking about awarding the Golden ball. I want Lewandowski to win
One Barca player among those starting the pre-season has contracted a coronavirus
Malinovsky settled in Italy: after the quarantine, he scored against Lazio and Juve, ahead of Mertens, Higuain and De Ligt in the ranking of the best players in Serie A
City are ready to give Coulibaly a 5-year contract with a salary of 10 million euros. Napoli wants 80 million for him^. Manchester City are working on the transfer of defender Kalidou Coulibaly from Napoli
PSG have a lot of injuries before the Champions League (even Tuchel!). Kerer broke his ear, but Mbappe is recovering furiously
Manchester City can join the fight for Tiago. Liverpool are still Interested in the player